Published: January 31, 2008
California’s Low Cost Automobile Insurance Program for 2008 (Armenian)
Notes for Macintosh Firefox and Camino users : due to a bug in these browsers, you will have display issues with Armenian text, and please use the PDF file instead.
Քալիֆորնիոյ Նահանգի օրէնքները կը պահանջեն, որ բոլոր ինքնաշարժ վարորդները ունենան ինքնաշարժի ապահովագրութիւն: Եթէ առամց ապահովագրութեան ինքնաշարժ վարէք՝ հնարաւոր է որ,
- Ձեր ինքնաշարժի գրանցումը առկախուի
- Ձեր ինքնաշարժ վարելու արտօնագիրը առկախուի
- Ձեր ինքնաշարժը բռնագրաւուի
- Տուգանքի ենթարկուիք
Արդեօ՞ք առանց ապահովագրութեան կը վարէք ձեր ինքնաշարժը: Արդեօ՞ք անկարող էք վճարել ապահովագրութեան գինը:
Քալիֆորնիա Նահանգը մշակած է նոր ծրագիր մը, ըստ որուն պիտի օգնէ եկամուտով անկարող եղող լաւ ինքնաշարժ վարողներուն, որպէսզի տարեկան $400-էն պակաս գինով ինքնաշարժի ապահովագրութիւն ստանան (միայն liability):
Սոյն տեսակի ապահովագրութիւնը կը տրուի Քալիֆորնիա Նահանգին կողմէ արտօնուած ընկերութիւններէ: Քալիֆորնիոյ Մատչելի Ինքնաշարժի Ապահովագրութեան Ծրագիրը (ՔՄԻԱԾ, California Affordable Car Insurance Program) կը բաւարաէ նահանգի ինքնաշարժի ապահովագրութեան պատասխանատուութիւններն ու պահանջները:
ՔՄԻԱԾ-էն կրնաք օգտուիլ, եթէ՝
- Ձեր ինքնաշարժ վարելու անցեալը մաքուր է
- Առնուազն 19 տարեկան էք
- Առնուազն երեք տարիէ ի վեր ինքնաշարժ վարելու արտօնագիր ունիք
- Ձեր վարած ինքնաշարժը $20,000 կամ պակաս կ՛արժէ
- Ըստ ծրագրին եկամուտի իմաստով ատակ էք ու կ՛ամբողջացնէք նահանգի պահանջները (տեսնել՝ կողքի աղիւսակը)
- Կը բնակիք ծրագրին համաձայն ատակ նկատուող գաւառի (Eligible County) մը մէջ (տեսնել՝ գաւառներու աղիւսակը)
ԵԿԱՄՈՒՏԻ ԱՏԱԿՈՒԹԻՒՆ ԱՂԻՒՍԱԿ
| ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐՈՒ ԹԻՒ | ԱՌԱՒԵԼԱԳՈՅՆ ԵԿԱՄՈՒՏ |
|---|---|
| 1 անձ | $25,525 |
| 2 անձ | $34,225 |
| 3 անձ | $42,925 |
| 4 անձ | $51,625 |
| 5 անձ | $60,325 |
| 6 անձ | $69,025 |
| 7 անձ | $77,725 |
| 8 անձI | $86,425 |
ԾԱՆՕԹ:*
On October 1 2007, Low Cost Program expands to 20 new counties.
| Alameda | $318.00 | Mendocino | $260.00 | Santa Clara | $286.00 |
| Amador | $280.00 | Merced | $267.00 | Santa Cruz | $252.00 |
| Butte | $253.00 | Monterey | $210.00 | Shasta | $260.00 |
| Calaveras | $275.00 | Napa | $277.00 | Solano | $304.00 |
| Contra Costa | $313.00 | Orange | $308.00 | Sonoma | $270.00 |
| El Dorado | $285.00 | Placer | $314.00 | Stanislaus | $354.00 |
| Fresno | $295.00 | Riverside | $243.00 | Sutter | $291.00 |
| Humboldt | $263.00 | Sacramento | $378.00 | Tulare | $222.00 |
| Imperial | $208.00 | San Benito | $274.00 | Tuolumne | $279.00 |
| Kern | $236.00 | San Bernardino | $280.00 | Ventura | $280.00 |
| Kings | $273.00 | San Diego | $265.00 | Yolo | $286.00 |
| Lake | $268.00 | San Francisco | $336.00 | Yuba | $286.00 |
| Los Angeles | $350.00 | San Jaoquin | $292.00 | ||
| Madera | $253.00 | San Mateo | $303.00 | ||
| Marin | $297.00 | Santa Barbara | $220.00 | ||
* 19-ԷՆ 24 տարեկան եղող եւ չամուսնացած անձերու համար ծրագրի նշանակած գինին վրայ 25 % յաւելում կ՛արձանագրուի:
ՀԵՌԱՁԱՅՆԵՑԷՔ ԱՅՍՕՐ ԻՍԿ
1-866-602-8861Թիւին
ՔՄԻԱԾ-ն (California Affordable Car Insurance Program) հանրութեան կ՛ընծայուի Քալիֆորնիոյ Ապահովագրութեան Բաժանմունքին (California Department of Insurance) կողմէ: Անոր տնօրինումը վստահուած է Քալիֆորնիոյ Վտանգի Լիազօր Ծրագիրը (California Assigned Risk Program)
Links from Article
For More Information
None Available
Download File
California’s Low Cost Automobile Insurance Program for 2008 (Armenian)
File Name: CA_LowCostInsur_ar_2008.pdf
File Size: 1.24MB
Keywords
Auto Insurance Armenian, Low Income Insurance
Sponsors
California Department of Insurance
Notes
Filed Under
Copyright
© 2008 California Department of Insurance.
